ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

ԷԼԻՏԱՐ ՊՈՌՆԿԱՏՈՒՆ ԱԹԱԹՈՒՐՔԻ ԶԲՈՍԱՆԱՎԻ ՎՐԱ

ԷԼԻՏԱՐ ՊՈՌՆԿԱՏՈՒՆ ԱԹԱԹՈՒՐՔԻ ԶԲՈՍԱՆԱՎԻ ՎՐԱ
08.10.2010 | 00:00

Եվրասիական հրեական կոնգրեսի նախագահ, Իսրայելի քաղաքացի և Ղազախստանի նախագահի մտերիմ Ալեքսանդր Մաշկևիչը Թուրքիայի իշխանությունների կողմից կասկածվում է մի ժամանակ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին պատկանող զբոսանավը վարձելու և մարմնավաճառների հետ խրախճանքներ կազմակերպելու համար, հայտնում է IzRus կայքը։ Նշենք, որ Աթաթուրքի զբոսանավի շուրջ ծագած սեքս-խայտառակության մեջ նշվում է ոչ միայն Մաշկևիչի անունը։ Այդ գործի վերաբերյալ ցուցմունքներ տալու համար քրեական հետախուզության բաժին էր կանչվել և ռուսաստանցի օլիգարխ, Մոսկվայի Չերկիզովյան շուկայի նախկին տեր, թուրքական Mardan Palase հյուրանոցի տեր Թելման Իսմայիլովը։ Ավելի վաղ ռուսական և արտասահմանյան ԶԼՄ-ները գրել էին այն մասին, որ մի ժամանակ թուրքական հանրապետության հիմնադրին պատկանող «Սավարոնա» զբոսանավի վրա կատարվել էր հետախուզություն, որի ընթացքում կալանվել էին մի քանի գործարարներ ու մարմնավաճառներ Ռուսաստանից և ՈՒկրաինայից։ Թուրքական իրավապահ մարմինները կասկածում են, որ զբոսանավի վրա կազմակերպված էր էլիտար պոռնկատուն։ Ըստ ԶԼՄ-ների հաղորդագրության, մարմնավաճառներն անչափահաս էին։ Նրանք Թուրքիա էին տեղափոխվել ռուսական և ուկրաինական նորաձևության գործակալությունների խողովակներով։ Մարմնավաճառներին տրամադրում էին մեկ գիշերվա համար 3-10 հազար դոլարով։ Կալանված գործարարների թվի մասին տվյալները տարբեր են. ոմանք անվանում են 20, ուրիշները` 14 մարդ։ Թուրքական ԶԼՄ-ները հավաստում են, որ ձերբակալվածների մեջ կան Ղազախստանի 6 գործարար և այդ երկրի բարձրաստիճան մի չինովնիկ, իսկ Ալեքսանդր Մաշկևիչը, որը, ինչպես հավաստվում է, նույնպես կալանվել էր զբոսանավի վրա կատարված հատուկ գործողության ժամանակ, ազատ է արձակվել հարցաքննությունից հետո ղազախստանցի չինովնիկի հետ մեկտեղ (նա, որոշ տվյալներով, Ղազախստանի վարչապետի խորհրդականն է)։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2375

Մեկնաբանություններ